Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության դեսպան Ալեքսանդրա Քոուլը հայերենով շնորհավորական տեսաուղերձ է հղել Ամանորի կապակցությամբ։ «Մեծ Բրիտանիան աշխատում է Հայաստանի կառավարության հետ՝ օգնելու պատրաստվել հաջորդ տարվա կարևոր իրադարձություններին՝ ներառյալ Եվրոպական քաղաքական համայնքի հանդիպումը, խորհրդարանական ընտրությունները և COP17-ը»,- տեսաուղերձում մասնավորապես ասել է Քոուլը։               
 

Շփման գծում հայ զինծառայող է զոհվել

Շփման գծում հայ զինծառայող է զոհվել
21.05.2014 | 16:34

Երեքշաբթի օրը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված գնդակից մահացու հրազենային վիրավորում է ստացել 20-ամյա զինծառայող Արթուր Սեյրանի Օհանջանյանը, հաղորդում է Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

«ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունը հայտնում Արթուր Օհանջանյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»,- ասված է Լեռնային Ղարաբաղի ռազմական գերատեսչության այսօրվա հաղորդագրությունում:

Միջադեպի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:

Տեղի ունեցածի կապակցությամբ հաղորդագրություն է տարածել նաև Հայաստանի պաշտպանության նախարարությունը՝ նշելով, մասնավորապես, որ «կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունն է հայտնում Արթուր Օհանջանյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»:

Դիտվել է՝ 658

Մեկնաբանություններ